Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_336688
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ղազախստանը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական հակամարտության էսկալացիայով. Ղազախստանի ԱԳՆ

Ղազախստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ, հայտնում է Tengrinews.kz-ը:

«Ղազախստանը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական հակամարտության էսկալացիայով, որը տեղի է ունեցել 2020-ի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում: Կոչ ենք անում Ադրբեջանի եւ Հայաստանի բարեկամ երկրներին ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակը կայունացնելու, ուժի կիրառումից հրաժարվելու և բանակցություններ սկսելու համար»:

Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ իրենք պատրաստ են աջակցել միջազգային կազմակերպությունների հարթակներում հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու հարցում: