Բացել լրահոսը Փակել լրահոսը
լավրով
A A
Քաղաքականություն

Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը  հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի հետ։  Ըստ  ՌԴ ԱԳՆ-ի՝  նա լուրջ անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների կապակցությամբ:  Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Նա ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։

Սպասվում է  հեռախոսազրույց Ադրբեջանի ԱԳ նախարարի  հետ։