Բացել լրահոսը Փակել լրահոսը
main_wm
A A
Պաշտոնական

Հնարավոր է անծանոթ հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ:

Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»: