Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Կամավորական շարժում» ՀԿ կամավորների հավաքը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Կամավորական շարժում» ՀԿ կամավորները հավաքվել են Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Կամավորները ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր պատրաստակամ են մեկնելու ճակատ։ Նրանց  խոսքով այս պահին  պետք է մոռանալ բոլոր ներքին խնդիրնեն ու դառնալ մի ձեռք․

 «Հայրենասիրությունը գործ է, որ պետք է կատարվի,-նշում է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը,-մենք այսօր մեր երդմանը հավատարիմ, իրավիճակի մեջ ենք, մենք զինվորագրված ենք ի սկզբանե այս հայրենիքին»։

Արամ Մանուկյանի արձանի մոտ էին նաև ԲՀԿ ներկայացուցիչները։ Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը փաստում է՝ պետք է այսօր թողնել ներքին քաղաքական խնդիրներն ու համախմբվել․

«Բնական է, որ կա թերացում դիվանագաիտական դաշտում, բայց այսօր քննադատելու օր չէ։ Մեր խմբակցությամբ ջոկատ կնախապատրաստենք, ովքեր ամուսնացած չեն՝ կմեկնեն ճակատ»։

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ նշում է միայն մեկ սկզբունք՝  Ադրբեջանը չպիտի փորձի ռազմական արկածախնդրության գնալ․

«Թիկունքում ամուր ու միասնական ենք, անհրաժեշտության դեպքում էլ՝ շարքում»։