Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5b28a94b8ad92_5b28a94b8adc2_770x510
A A
Քաղաքականություն

«Թուրքիան պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնելուց». Գարո Փայլանը՝ շփման գծի իրավիճակի մասին

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող ռազմական գործողություններին։
 
«Ղարաբաղում լայնամասշտաբ բախումներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական ուժերի միջև։ Մեր երկիրը (Թուրքիա-խմբ․) պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնող կողմ լինելուց։ Այս պատերազմը չունի հաղթող: Սակայն պարտվողները կլինեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները»,- գրել է Փայլանը և կոչ արել պատասխանատվություն ստանձնել հրադադարի պահպանման համար։
 
Աղբյուր`    Ermenihaber.am