Բացել լրահոսը Փակել լրահոսը
1111111111111111111
A A
Քաղաքականություն

Թուրքիան Ադրբեջանի կողքին է. Էրդողանի խոսնակն անդրադարձել է շփման գծի իրավիճակին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում անդրադարձել է շփման գծի երկայնքով ծավալվող հայ-ադրբեջանական ռազմական գործողություններին, գրում է ermenihaber.am-ը:

Նա աջակցություն է հայտնել Ադրբեջանին, իսկ Հայաստանի հասցեին հնչեցրել հրադադարի ռեժիմը խախտելու և քաղաքացիական բնակավայրերի վրա կրակ բացելու ստահոդ մեղադրանքներ։

Քալընը անհապաղ անհրաժեշտություն է համարել միջազգային հանրության արձագանքը։

«Այս հարձակումների մեջ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Ադրբեջանը միայնակ չէ և ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը»,- շեշտել է Էրդողանի խոսնակը Քալընը։

Աղբյուր՝ ermenihaber.am