Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարեգին Բ կաթողիկոս
A A
Պաշտոնական

Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս. Կաթողիկոսն ընդհատում է այցն Իտալիա ու վերադառնում Հայաստան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը.

«Հայորդինե՛ր,

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։
 
Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։
 
Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։
 
Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։
 
Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին»։
 
Հիշեցնենք, որ Կաթողիկոսը պաշտոնական այցով մեկնել է Իտալիա, այցի ընթացքում պետք է հանդիպեր Հռոմի պապի հետ: