Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 328, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 328 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49. 400-ի: 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 951 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չկա: Սեպտեմբերի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 295 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3  մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1246-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 37  է, ընդհանուր առողջացածներինը՝ 43 613, փաստացի բուժվողներինը՝ 4541 (մեկ օրում նվազել է 288 -ով): 

 
Թարմացվել է 27.09.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 49400
Առողջացածներ - 43613
Փաստացի բուժվողներ -4541
Ընդհանուր թեստեր - 284226
Մահվան ելքեր - 951
Մահվան ելքեր այլ պատճառով –295