Բացել լրահոսը Փակել լրահոսը
285531
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել է Արցախի ուղղությամբ մարտերի ընթացքում 1 ուղղաթիռի կորստի փաստը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընդունել է Արցախի ուղղությամբ մարտերի ընթացքում 1 ուղղաթիռի կորստի փաստը։ Նշվում է, որ այն խոցվել է Թարթառի ուղղությամբ։

Ադրբեջանն առավոտյան 07։10-ին Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք և 3 տանկ։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մի ուղղաթի կորուստը ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները»,- գրել է նա։

 

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: