Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 26.09.
A A
Սպորտ

Շիրակցիներով համալրված «Արարատը» Գյումրիում շանս չթողեց «Շիրակին» (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիի «Շիրակն» այսօր սեփական դաշտում ընդունեց Երևանի «Արարատին»:

Հանդիպումն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք երեք անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը և խոշոր հաշվով հաղթանակ տարան՝ 3:0: Արարատցիներից աչքի ընկան Աղվան Պապիկյանը, Դավիթ Մանոյանն ու Ուրոշ Նենադովիչը:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 6 միավոր և հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Լոռի ՖԱ»-ին, սակայն արարատցիները մեկ խաղ քիչ են անցկացրել: «Շիրակը» կրեց երկրորդ խոշոր հաշվով պարտությունը և վաստակած մեկ միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանից առաջ «Շիրակի» 9 ֆուտբոլիստներ և գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը տեղափոխվել են «Արարատ»