Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը:

«Ցանկանում եմ փաստել, որ կորոնավիրուսի շարունակվող համավարակն աննախադեպ մարտահրավեր է բոլորիս համար: Մաղթում եմ Ձեզ, ձեր կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին ուժ, կորով և առողջություն կորոնավիրուսը հաղթահարելու համատեղ ջանքերում»,
- մասնավորապես ասված է Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի շնորհավորական ուղերձում: