Բացել լրահոսը Փակել լրահոսը
47997_b
A A
Պաշտոնական

Հասան Ռոհանին Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

«Լիահույս եմ՝ երկու երկրների պատմական, մշակութային և հասարակական կապերի շնորհիվ, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ջանքերի լույսի ներքո ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասված է Իրանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Հասան Ռոհանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն: