Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Պաշտոնական

Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող. ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է հրապարակումով ու գրել.

«Երկու տարի առաջ` 2018 թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։ Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող»: