Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 4 664 դեպք:

Ապաքինվել է ևս 54 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 759:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավարակի հետևանքով մահացել է 27 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5 584 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 259 նոր դեպք: