A
A
Տան բակում բռնկված հրդեհը ոչնչացրել է ձմռան համար կուտակված 300 հակ անասնակերը
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 25-ին, ժամը 17:38-ին Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արծվանիստ գյուղի 21-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։