Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին. նա ներկա է նիստին. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում սկսվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը, որը սակայն հետաձգվել էր դատական նիստին Գագիկ Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալու պատճառով։

Վերջիններս պարզաբանեցին, թե պատշաճ կերպով չեն ծանուցվել։

Այսօրվա նիստին Ծառուկյանը ևս անձամբ ներկայացավ։ Վերջինս հայտարարեց՝ նիստին ներկայացել է շատ լավ տրամադրությամբ, ինչ վերաբերում է իր՝ հնարավոր կալանավորման վերաբերյալ լուրերին, Ծառուկյանը պնդեց նախկինում արված իր հայտարարությունները և հավելեց․

«Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա, ուսման վարձը կնվազի, ներդրումներ կլինեն, թող ձերբակալեն, հարց չկա»։

Նրա խոսքով՝ հունիսից մինչ այսօր երկրում որևէ բան չի փոխվել դեպի լավը, ընդհակառակը՝ ժողովրդի վիճակն ավելի է վատանում։ Դատարանի բակում հավաքված Ծառուկյանի աջակիցներն ու գործընկերները ծափահարություններով ճանապարհեցին նրան։

Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար, սակայն նա մեղադրանքը չի ընդունում։