Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՍԴ նախագահի թեկնածուին այսօր մեկ դատավոր է հարց ուղղել. Վաղարշյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուին այսօր մեկ դատավոր է հասցրել հարցեր ուղղել։ Այս մասին ՍԴ աշխատակարգային նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Արթուր Վաղարշյանը։

Ասաց' ինքը անձամբ հարցեր ուղղել չի հասցրել, թե ինչպես քվեարկի կամ արդեն հայտնի թեկնածուի` Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ վերապահումներ ունի, թե ոչ, Վաղարշյանը չբացահայտեց։

Հարցին, թե ինչո՞ւ չի ինքնաառաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնում, Վաղարշյանը նախ ասաց, թե հոգեբանորեն պատրաստ չէր, քանի որ դատավորի պաշտոնում ընտրության փուլը ծանր է եղել, նաև հավելեց, թե դասախոսական աշխատանքը չի ցանկանում թողնել, իսկ նախագահի պաշտոնի հետ համատեղել չէր կարող։

Խունդկարյանի և իշխանության միջև ՍԴ նախագահի պաշտոնի վերաբերյալ հնարավոր պայամանավորվածության վերաբերյալ հարցադրմանը իր պատասխանը Վաղարշյանը չբացառեց, որ կարող է լինել նման պայմանավորվածություն, բայց նաև պնդեց, թե իշխանությունը նպատակադրված քայլեր չի անում, անձամբ իր հետ որևէ մեկը որևէ հարցով չի պայմանավորվել։