Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպում

ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթվա միջոցառումների շրջանակում այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպում՝ կույր ֆուտբոլի (blind football)-ի ձևաչափով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կարևորելով ներառականությունը ֆուտբոլում, ՀՖՖ-ն շարունակելու է օժանդակել սոցիալական տարբեր շերտերին՝ ապահովելով նրանց ներգրավվածությունը ֆուտբոլում: