Բացել լրահոսը Փակել լրահոսը
11871_levon-yolyan2_M
A A
Պաշտոնական

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հերքում է

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հերքումը «Ժամանակ» թերթի սեպտեմբերի 24-ի հրապարակման վերաբերյալ

 

2020 թվականի սեպտեմբերի 24-ին «Ժամանակ» թերթը գրել է, որ  իբրև Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Հաշվեքննիչ պալատը լցրել է ծանոթ-բարեկամներով և այլն։ Դրանց վերաբերյալ ներկայացվում են հետևյալ փաստերը, որոնք վկայում են, որ այդ ամենը պարզապես ապատեղեկատվություն է։ Մասնավորապես՝

  • Հաշվեքննիչ պալատի 9-րդ վարչության պետ Սամվել Յոլյանը պալատում աշխատում է դեռևս 1999 թվականից, որպես բաժնի վարիչ, հետագայում որպես վարչության պետ և ՀՀ ազգային ժողովի վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, այն դեպքում երբ Լևոն Յոլյանը Հաշվեքննիչ պալատը նախագահում է 2017 թվականից:   

 

  • Գլխավոր քարտուղար Հայկ Ավագյանը ՀՀ վերահսկիչ պալատում աշխատում է դեռևս 2005 թվականից։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ գլխավոր մասնագետ, եղել է իրավաբանական վարչության պետի տեղակալ և արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետի տեղակալ: 

 

  • Լևոն Յոլյանի կողմից Արմեն Գևորգյանին Հաշվեքննիչ պալատի անդամ  նշանակելու կապակցությամբ հայտնվում է, որ Հաշվեքննիչ պալատի նախագահը նման իրավասություններով լիազորված չէ և Արմեն Գևորգյանը Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ Նախագահի հրամանագրով: Ինչ վերաբերվում է Հաշվեքննիչ պալատի անդամ Արմեն Գևորգյանի հետ մանկության ընկերությանը, ապա վերջինս և Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի տարիքային տարբերությունը կազմում է շուրջ 9 տարի և առնվազն նրանք  մանկության ընկերներ նման տարիքային տարբերությամբ չէին կարող լինել: 

 

  • Ինչ վերաբերվում է ծառայողական մեքենաները հայեցողությամբ հատկացնելուն, ապա այդ գործընթացը կարգավորվում է օրենսդրությամբ, ըստ որի ծառայողական մեքենաներ են հատկացվում Հաշվեքննիչ պալատի նախագահին, Հաշվեքննիչ պալատի անդամներին և գլխավոր քարտուղարին, ըստ այդմ որևէ այլ պաշտոնյաի ծառայողական մեքենա չի հատկացվել, այդ թվում 9-րդ վարչության պետ Սամվել Յոլյանին:

 

  • Պարգևատրումների վերաբերյալ բազմիցս տեղեկացվել է, որ Հաշվեքննիչ պալատում պարգևատրումները տրամադրվում են համաձայն Հաշվեքննիչ պալատի 29.03.2019 թվականի թիվ 7/6 որոշմամբ հաստատված կարգով, ըստ որի բացառվում են կամայական որոշումները: Հաշվեքննիչ պալատում պարգևատրվում են բոլորը (ըստ իրենց կատարած աշխատանքի նշանակության, ծավալի, որակի, բարդության և այլ չափանիշների) և որևէ մեկը որևէ արտոնություն չի կարող ունենալ: