Բացել լրահոսը Փակել լրահոսը
արթուր գևորգյան
A A
Պաշտոնական

Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ Միացյալ Նահանգների օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։

Ձերբակալումը Հայաստանում հարուցված քրգործի հետ կապ չունի։

«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով  ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար: Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- ասված է «Արմենպրես»-ին տրամադրած ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ: