Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Սահմանը պետք չի անցնել. վաղը էս պաշտոնին չեմ լինելու,դու էլ էս գործով չես զբաղվելու. կարող է հանդիպենք» (տեսանյութ)

«Շուրջ հինգ ամիս տևած արտակարգ դրության ընթացքում վարկային արձակուրդ չի տրամադրվել»,-հավաստիացնում է «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը ԱԺ խորհրդարանական լսումների ընթացքում, որը վերաբերում է վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների կիրառմանը, դրանց համաներմանը։

«Շարունակում եք պնդել, որ վարկային արձակուրդը երկար ժամկետով չեք կարող տալ, չեք էլ տվել, եթե երկիրը 5 ամիս արտակարգ դրության մեջ է եղել, չի կարող արձակուրդը երեք ամսով տրամադրվել, էտ ժամանակահատվածում գանձել եք տոկոս, դա չի նշանակում վարկային արձակուրդ։ Ո՞վ է որոշել, որ դուք պրոֆեսիոնալ եք, ձեր պատճառով է, որ մարդիկ էս վիճակում են, տոկոսները բարձր եք դրել, որ չվերցնեն, բայց դա անհիմն է՝ ուզում եք հազար տոկոս դրեք, մեկ է՝ պետք լինի, վերցնելու են»։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հորդորեց չանցնել վիրավորանքների դաշտ և կասկածի տակ չառնել իրենց ոլորտի մասնագետներին․

«Սահմանը պետք չի անցնել․ վաղը էս գործին չեմ լինելու, դու էլ էս գործով չես զբաղվելու, կարողա հանդիպենք։ Պրոֆեսիոնալները հիմնվում են փաստերի, այլ ոչ էմոցիաների վրա, մեր պրոֆեսիոնալիզմը գնահատելու տարբեր չափանիշներ կան, մասնագետները ընտրվում են ԱԺ-ի կողմից, որը դեմոկրատարական ճանապարհով ընտրություն է»։

Երիցյանի խոսքով՝ իրենք տարբեր պատկերացումներ ունեն, սակայն դրա համար չեն վիրավորում, հարցը այն է, որ առաջարկվում է մի փոփոխություն, որը միայն դրական է ազդելու քաղաքացիների սոցիալական վիճակի վրա․

«Թեզերից մեկն այն է, որ հարցը լուծվում էր շատ ավելի վատ ձևով, իսկ այսօր, երբ մարդ վերցնում է վարկ ու չի վճարում, դա անդրադառնում է միայն վարկային պատմության վրա, 5 տարի մոռանում է վարկի մասին, դրանով սոցիալական բեռը էական նվազում է»։

ԿԲ նախագահի տեղակալը համոզված է՝ միայն իրար օգնելու, լսելու միջոցով կարող են լուծել այսպիսի հարցերը։

Հավելենք, որ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումները իրականացվում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։