Բացել լրահոսը Փակել լրահոսը
120195637_3266973776672093_5774791142231777171_n
A A
Պաշտոնական

Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա. լուսանկարներ (տեսանյութ)

«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավմամբ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Գործնական վարժանքներին մասնակցում են հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ զորքերի միացյալ խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ։

Զորավարժությունների ընթացքում խաղարկվում են պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվում է ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ, հստակեցվում է փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1․5 հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։

На изображении может находиться: небо, облако и на улице

На изображении может находиться: облако, небо, природа и на улице

На изображении может находиться: облако, небо, гора, на улице и природа

На изображении может находиться: облако, небо, гора, на улице и природа

На изображении может находиться: облако, небо, гора, на улице и природа