Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՌԴ մեկնել ցանկացողները կառավարության դիմաց հացադուլ են անում (տեսանյութ)

Արդեն երկու օր կառավարության մոտ անժամկետ հացադուլ են իրականացնում մի շարք քաղաքացիներ, ովքեր ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Նրանցից մեկը «Ա1+»-ին պատմեց, թե հացադուլի մեջ է արդեն երկու օր, քանի որ շարունակ խոստանում են, որ բանակցություններ են, և իրենց խնդրին լուծում կտրվի, բայց արձագանք չկա։

«Դիմել ենք տարբեր մարդկանց, չստանալով ոչ մի կոնկրետ լուծում՝ դիմեցինք արդեն ծայրահեղ քայլի, ու երկու օր է, ինչ հացադուլ ենք անում»։

Քաղաքացին պատմեց, որ 11 տարի ապրել է Ռուսաստանում, իր ընտանիքն այնտեղ է, սակայն մարտ ամսին եկել և մինչ օրս վերադառնալ չի կարողանում։ Քաղաքացիները երկու օր է՝ գիշերում են Կառավարության մոտ, նրանցից երկուսը երեկ կառավարության շենքում հանդիպել են վարչապետին, նրանց ասել են, որ գրեն իրենց անունները, ցուցակ կազմեն և փոխանցեն Կառավարությանը, սակայն ՌԴ մեկնել ցանկացողները վստահ չեն՝ իրականում այդ ցուցակը ինչի համար են ուզել։