Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԱՄՆ դեսպանի կեցավայրում վայելում ենք արվեստի բացառիկ նմուշները․ «Արվեստը դեսպանատներում» (տեսանյութ)

Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանի կողմից «Արվեստը դեսպանատներում» ժամանակավոր ցուցադրության համար տրամադրված «Հույս և ակնկալիք» կտավն արդեն Հայաստանում է՝ դեսպան Թրեյսիի կեցավայրում։ «Հույս և ակնկալիք» կտավը պատկանում է ամերիկահայ նկարիչ Հովսեփ Փուշմանի վրձնին։ 1917թ․ նկարիչն այս կտավը նվիրել է նախագահ Վիլսոնին։ Դեսպան Թրեյսին մեծ հպարտությամբ ընդգրկել է այս կտավն իր ցուցադրության մեջ: