ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա. «Լոռի ՖԱ»-ն ու «Գանձասար-Կապանը» հաղթանակ տարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի ունեցան ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի հերթական հանդիպումները:
Վանաձորում «Լոռի ՖԱ»-ն հյուրընկալեց «Փյունիկին» և հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլը 41-րդ րոպեին խփեց բրազիլացի Կլաուդիրը: «Փյունիկը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ 90-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Ալիկ Առաքելյանը:
Գյումրիում զուգահեռ կայացած «Գանձասար-Կապան» - «Շիրակ» խաղն ավարտվեց տանտերերի կարգավիճակով հանդես եկած կապանցի ֆուտբոլիստների խոշոր հաշվով հաղթանակով՝ 5:0: Դուբլի հեղինակ դարձավ լիտվացի Ռոկաս Կրուսնաուսկասը:
«Լոռի ՖԱ»-ն այսօրվա հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Գանձասար-Կապանը» առաջին հաղթանակը տոնեց Պրեմիեր Լիգայում և վաստակելով 4 միավոր, հավասարվեց «Փյունիկին» ու «Ալաշկերտին»: «Շիրակը» կրեց առաջին պարտությունը և այժմ 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: