Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հռոմի պապի ընտրության պես է պետք անել, եթե սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել է». Հ․ Թովմասյանը ՍԴ նախագահի ընտրության մասին (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի երեք ժամ տևած աշխատակարգային նիստից հետո ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը չցանկացավ պատասխանել լրատվամիջոցների հարցերին։

Ոչինչ չունեմ ասելու»,-մեր բոլոր հարցադրումներին Թովմասյանն այս պատասխանը տվեց։ Ասաց՝ երբ նպատակահարմար գտնի հրապարակային խոսելու, կորոշի նաև ինչ ֆորմատով դա անել։

Հարցին, թե վաղը կանցնե՞ն նախագահի ընտրությանը, Թովմասյանը կատակեց․

«Հռոմի պապի ընտրության պես է պետք անել, եթե սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել է»։

Լրագրողներին հաջողություն մաղթելով Թովմասյանը հեռացավ։