Բացել լրահոսը Փակել լրահոսը
82534998_802549040264944_6469078259471482880_o
A A
Պաշտոնական

Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով

Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով.  

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։
Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։

Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն»։