Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajastan
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը մրցանակային տեղ է զբաղեցրել Եվրոպայի առցանց առաջնությունում, որին մասնակցել են 40 երկրի շուրջ 800 շախմատիստ: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Բացի մասնակիցների անհատական արդյունքներից հաշվարկ է ընթացել նաև թիմային պայքարում, որում գրանցվել է յուրաքանչյուր ենթախմբի մեկ լավագույն արդյունք: Հայաստանի պատանիների հավաքականը վաստակած 26 միավորով արժանացել է բրոնզե մեդալի։ Մեր թիմի կազմում բրոնզե մեդալակիր են դարձել Շանթ Սարգսյանը (մինչև 18 տարեկան), Արշակ Մելքոնյանը (մինչև 16), Էմին Օհանյանը (մինչև 14) և Բենիկ Աղասարովը (մինչև 12)։ Գլխավոր մարզիչն է Արտաշես Մինասյանը: