Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիդիան
A A
Հասարակություն

«Լիդիան Արմենիա»-ի իրավաբանական գծով ղեկավարն արձագանքել է Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան գրառմանը

 «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար, փաստաբան Խորեն Նասիբյանը արձագանքել է Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան գրառմանը։ Փաստաբանի արձագանքը ստորև․

 

«Ընկերության անունից կարող եմ ասել, որ «Լիդիան Արմենիան» կողմ է ցանկացած հարց օրենքի եւ օրինականության շրջանակներում լուծելուն: Մենք բազմիցս հայտարարել ենք, այժմ էլ պնդում ենք, որ այդ համայնքներում արդեն երկու տարի է անօրինականություններ են տեղի ունենում:

Ինչպես հայտնի է, վերջերս նույնպես ծեծկռտուք է եղել, եւ ճանապարհ փակողները բախումներ են հրահրել համայնքի բնակիչ Լիդիանի աշխատողների հետ։ Այդ ծեծկռտուքների արդյունքում կան տուժածներ՝ համայնքի բնակիչներից: Նրանք նույնիսկ հայտարարություններով հանդես եկան, հայտնեցին, որ իրենց անպաշտպան են զգում: Մենք հույս ունենք, որ վերջապես օրենքը կգործի եւ, մեղավորներն էլ իրենց պատիժը կստանան, քանի որ այս անպատժելիությունը նոր հանցանքների պատճառ է դառնում։ Այս ապօրինությանը վերջ տալու միակ ձեւը այս մարդկանց օրենքով նախատեսված միջոցներով սանձելն է։ Սակայն չեմ կարող որեւէ կերպ մենկաբանել թե ինչ գործողություններ են իրականացնում պատկան մարմինները, քանի որ տեղյակ չեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։