Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՔԱՎ
A A
Պաշտոնական

Աշխարհազորի ներդրումն անհասկանալի է. ՀՔԱՎ

2020 թ․ օգոստոսի 24-սեպտեմբերի 8-ը e-draft.am հարթակում հանրային քննարկման էր դրված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: 

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը օրենքի նախագծի շուրջ մեկնաբանություններ ստանալու համար այն ուղարկել էր նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ որպես ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի ժողովրդա­վարական վերահսկողության ազգային հարթակի» ներքո գործող «Պաշտպանության ոլորտի բարեփոխումների»  աշխատանքային խմբի անդամի։ 

ԱՅՍՏԵՂ ներկայացնում ենք ՀՔԱՎ մեկնաբանությունները՝ օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք արդեն ուղարկվել են նաև իրավասու մարմնին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ