Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armen Ashotyan
A A
Քաղաքականություն

«Առանց ՀՀԿ-ի, ասում եմ , դժվար է պատկերացնել լրջագույն պրոցես, իշխանափոխություն»․Արմեն Աշոտյան

«Աշունը թեժ է լինելու»,- համոզված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝  դրանում տեսնելով իշխանությունների դերակատարությունը։

 Ներկա իշխանությունը, ըստ նրա, ցուցաբերում է անպատասխանատու կեցվածք ցանկացած ոլորտում, որն էլ ապահովում է  այդ «թեժությունը»․

«Կոմիքսների կառավարություն կարծես լինի։ Ցավոք սրտի՝ այդ կոմիքսների գինը վճարում է ժողովուրդը։ Ունենք աճող դժգոհություն, հիասթափություն, խորացող տնտեսական ճգնաժամ, որոնք հետևանք են ոչ այնքան համավարակով պայմանավորված սահմանափակումների, այլև այս իշխանության քաղաքականության բացակայությանը»։

Աշոտյանի համոզմամբ՝ նման իշխանությանը չի զիջում և ցածր որակի ընդդիմությունը․

«Իշխանությունը փորձում է ստեղծել սեփական ընդդիմությունը։ Քոչարյանը ճիշտ էր այսպիսի անորակ ընդդիմություն Հայաստանում չի եղել։ Նիկոլին պետք է արևմտամետ ընդդիմություն, որպեսզի այսպես կոչված նոր ընդդիմությունը աճի։ Իշխանությունը ուզում է տիրանալ նաև ընդդիմադիր դաշտին։ Դա պարզապես անհնար է»։

Բոլոր դեպքերում նա վստահ  է՝  ընդդիությունը իր հիմնական մասով միավորվելու է «Հայաստանը Նիկոլից հետո» կարգախոսով։

Կմասնակցի՞ ՀՀԿ-ն  ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի նախաձեռնած հանրահավաքին։

ՀՀԿ-ն աշխատանքային հարաբերություններ է պահպանել ընդդիմության բոլոր ուժերի հետ,բայց,  ըստ Աշոտյանի, հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ որոշում չունենԼ

«Առանց ՀՀԿ-ի, վստահ ասում եմ , դժվար է պատկերացնել լրջագույն պրոցես, իշխանափոխություն»,- պնդում է նա։