Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+uefa
A A
Սպորտ

Հունգարացի պատգամավորը ՈՒԵՖԱ-ին մեղադրել է մարդկանց վտանգի ենթարկելու մեջ

Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր Իլդեիկո Բորբելին խստորեն քննադատել է ֆուտբոլի եվրոպական միությանը՝ ՈՒԵՖԱ-ին, որը պատրաստվում է մեծ թվով հանդիսականներով անցկացնել 2020թ սուպերգավաթի հանդիպումը:

Խաղը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 24-ին, Բուդապեշտում: Իրար  կհանդիպեն չեմպիոնների և Եվրոպայի լիգայի այս տարվա հաղթողները՝ Մյունխենի «Բավարիան» ու իսպանական «Սևիլյան»: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, խաղին կարող են ներկա գտնվել 20.100 ֆուտբոլասերներ, ընդ որում նրանցից 6000 հազարը ժամանելու են Գերմանիայից և Իսպանիայից:

Հունգարացի պատգամավորը կարծում է, որ կորոնավիրուսի պայմաններում ՈՒԵՖԱ-ն լուրջ վտանգի է ենթարկում մարդկանց կյանքը, բացելով մարզադաշտերի դռները: Նա նաև հայտարարել է, որ Եվրոպայի ֆուտբոլային ղեկավարները ցանկանում են «ֆուտբոլասերների վրա հետազորություններ անցկացնել և պարզել, թե ինչպես է այն ազդում կորոնավիրուսի տարածման վրա»:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածումից հետո այդ խաղը կլինի ՈՒԵՖԱ-ի կողմից երկրպագուներով անցկացվող առաջին հանդիպումը: