Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խախտումներ-«Վարդաշեն»-ՔԿՀ-ում
A A
Պաշտոնական

Համավարակի դեմ պայքարի միջոցներ՝ ՔԿՀ-ներին

2020 թ․ սեպտեմբերի 18-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ գործընկերությամբ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում համավարակի դեմ պայքարի միջոցներ նվիրաբերելու պայմանագիր կնքեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ 

ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի հետ նվիրատվության պայմանագիրը կնքեց ՀՔԱՎ ծրագրերի ղեկավար Օֆելյա Զալյանը, որը նաև ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամ է։

 2.588.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը ՊՈԱԿ-ին կհանձնվի արդեն այսօր։ Նվիրատվությունը ներառում է 800 լիտր ախտահանող հեղուկ, 30.000 հատ դիմակ, 4000 հատ ձեռնոց։

 

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ