Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արման Բաբաջանյանի՝ «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր համագումարը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Հանուն Հանրապետության անվանմամբ նոր կուսակցություն է հիմնադրել։ Այսօր՝ սեպտեմբերի 21_ին, անցկացվում է կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի ելույթն օրվա խորհրդի մասին էր։

«Անկախության հաստատմանը հաջորդած Արցախյան պատերազմում մենք վճռական հաղթանակ տարանք նաեւ դրանով ամրագրելով ու ապացուցելով՝ անկախ պետություն ունենալու մեր բնական ու աստվածային իրավունքը»։

Բաբաջանյանը նկատեց, որ մեր երազած Հայաստանը դեռ չենք կերտել.

«2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեզ ընձեռել է ավելի լավ, ավելի ամուր, ավելի ժողովրդավար երկիր կառուցելու եզակի պատմական հնարավորություն, որը հնարավորություն է ավելի ամրապնդելու 91 թվականին մեր հռչակած անկախությունը»։

Բաբաջանյանը խոսքը եզրափակեց Անկախության օրվան նվիրված շնորհավորանքով։

Կուսակցության հիմնադիր անդամ Ռուբեն Մեհրաբյանի ուղերձը ևս անկախության մասին էր.

«Վերականգնված պետականության ազատ և անկախ հանրապետության գաղափարը դարձավ իրականություն Հայաստանի քաղաքացիների միահամուռ և վճռական կամքով՝ դարերի անազատությունից և պետականազրկությունից հետո ճակատագիրը վերցնելու սեփական ձեռքը և ճանապարհ բռնելու դեպի պատմական հավերժություն»։

Մեհրաբյանը խոսեց նաև այս տարիների բացթողումների և նահանջի մասին.

«Նահանջ արձանագրվել է այդ թվում պետությունը բռնազավթված տարրերի բռնի և հակաօրինական գործողությունների արյունալի հետեւանքների արդյունքում։Ղարաբաղյան խնդրով բանակցային օրակարգի հրապարակային նենգափոխումը, ապատեղեկատվությունը, կոռուպցիան շահը կանգնեցրին երկիրը կատարված փաստի առաջ' պետությունը բռնազավթվեց կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից և վերածվեց հանցագործությունների գործիքի»,- հայտարարեց Մեհրաբյանը' հիշեցնելով, որ ժողովուրդը սա երբեք չի հանդուրժել, իսկ պայքարը գագաթնակետին հասել է Մարտի 1-ին, երբ, նրա խոսքով, պետությունը բռնազավթողները ժողովրդի խաղալ բողոքը խեղդեցին արյան և զանգվածային բռնաճնշումների մեջ.

«Ում հրամանով դա տեղի ունցավ՝ Հայաստանում բոլորը վաղուց գիտեն, բացի մեր խայտառակ և մինչ օրս հանդուրժող դատական համակարգից»։

Մեհրաբյանն այնուհետեւ հիշեցրեց 2018-ի հեղափոխության և ժողովրդի վճռականության մասին՝ այն համարելով պատմական հնարավորություն ավտորիտար բռնապետության ճանկերից ազատվելու առումով։

-Այս բացառիկ պատմական հնարավորության մսխումը մեզ չի ներվելու ապագա սերունդների կողմից,- համոզմունք հայտնեց Մեհրաբյանը' հավելելով, որ եկել է ժամանակը, որ մենք իրագործենք ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության, ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորման բանաձևը։

Մեհրաբյանը շեշտեց դասական և իրավապահ համակարգի վերափոխման անհրաժեշտությունը՝ համարելով, որ այն, ինչ արվում է այսօր այս ուղղությամբ, հեռու է բավարար լինելուց։ Կուսակցության անդամը հիշեցրեց, որ մինչ այսօր նախկին իշխանության կողմից պետության բռնազավթման գնահատականը չի տրվել։

Մեհրաբյանը շեշտեց՝ իրենց ստեղծած ուժի օրակարգում բոլոր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորումն է։