Բացել լրահոսը Փակել լրահոսը
120002254_4383569065048120_1912625802986449400_n
A A
Պաշտոնական

Հայ մարդու կամքն անսասան է՝ ունենալու հզոր Հայաստան. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հայ ժողովուրդն արդեն 29 տարի ապրում է դարերով փափագած և ի վերջո վաստակած անկախ հայրենիքում։

Մարտահրավերներն ու դժվարությունները շատ են, հաճախ հիասթափեցնող, բայց հայ մարդու կամքն անսասան է՝ ունենալու հզոր Հայաստան՝ ինքնիշխան, ժողովրդավար և իրավական պետություն։

Եվ որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ։
Դեպի այդ հանգրվանը տանող ճանապարհը մեր ուսուցիչն է լինելու՝ ինքներս մեզանից կերտելու համար առաքինի քաղաքացի և առաջադեմ հասարակություն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ,
մաղթում բոլորիս նոր կորով և ուժ հզոր պետականություն կառուցելու գործում»։