Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Նախագահը պարգեւատրել է, դիվանագիտական աստիճաններ շնորհել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ պարգեւատրումների, կոչումների մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Իվանի ԼԱԼԱՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Անկախության տոնի առթիվ, դատական իշխանությունում ունեցած մեծ վաստակի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Ռշտունի Լևոնի ԱՍԻԿՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Անկախության տոնի առթիվ, դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Արմենակի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Լևոնի ԲԵԴԵՎՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում՝

Գետիկ Հովհաննեսի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում՝

Լիպարիտ Հարությունի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ

Հայաս¬տանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում՝

Նոռա Անդրանիկի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակի ուսուցիչ»:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.
Մովսես Խորենացու մեդալով՝

Սամվել Գևորգի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ հուշարձանագետ (հետմահու)
Լիպարիտ Տիգրանի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ մանկագիր
Մադլենա Մինասի ԳԱՐԱԳԱՇՅԱՆԻՆ լրագրող, թարգմանիչ (Ռումինիա)
Ալբերտ Վարազդատի ՄՈՒՇԵՂՅԱՆԻՆ գրականագետ, թարգմանիչ
Վաչե Ռոբերտի ՇԱՐԱՖՅԱՆԻՆ կոմպոզիտոր
Հաղթանակ Շմավոնի ՇԱՀՈՒՄՅԱՆԻՆ գեղանկարիչ
Հասմիկ Գեղամի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի

«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝

Մարտին Շահենի ԵՐԻՑՅԱՆԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր»:

Արմեն Սարգսյանը նաեւ դիվանագիտական աստիճաններ շնորհելու հրամանագիր է ստորագրել.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Արման Եղիշի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արեգ Սուրենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Ռուբեն Ալֆրեդի ՍԱԴՈՅԱՆԻՆ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»: