Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զոհրաբ Մնացականյան
A A
Քաղաքականություն

Մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

«Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին` ուղղված ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին այն մասին, որ պետք է վերադառնալ առանց նախապայմանների բանակցության:

Մնացականյանի պնդմամբ` հայկական կողմն առավել քան հստակ ընդգծել է, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով.

«Այդ ամենը մենք ասում ենք բացաձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախն ամբողջովին հզոր են՝ պաշտպանելու իրենց, իրենց շահերը, իրենց սահմանները։ Այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այն տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որ կատարել ենք այս ամբողջ շրջանում»,- ասաց Զ. Մնացականյանը։

Բանակցությունների սեղան վերադառնալու մեր կողմից հստակություն կա, վստահեցրեց Մնացականյանը՝ հավելելով, որ մյուս կողմի համար երաշխավորել չի կարող.

«Մենք պատրաստ ենք շատ արագ։ Հիմա խորհրդակցում ենք, խոսում ենք համանախագահների հետ, աշխատում ենք, կկարողանանք պայմանավորվել»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե հայկական կողմը ձախողել է բանակցությունները, Մնացականյանն ասաց, որ որևէ կերպ չի մեկնաբանի այդ հայտարարությունը, որը «շատ հուզական էր»։