Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արգիշտի Քյարամյան
A A
Քաղաքականություն

ԱԱԾ պետը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված զեկույցն ամբողջությամբ ենթադրում է հանցագործության մասին հաղորդում: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ կարճ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

«ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի,- ասաց նա՝ վստահեցնելով, որ նախաքննությունն արդեն սկսվել է։ Այլ մանրամասներ չհայտնեց։

Խոսելով Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե իր նշանակումն ազգային անվտանգության սպառնալիք է, Քյարամյանը նախ ասաց, թե Վանեցյանի հայտարարությունները չի մեկնաբանում, ապա հավելեց.

«Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի ու վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսվել են»:

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև օրվա խորհրդին. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ, ցանկանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում անկախությունն ու ինքնիշխանությունը հարատև լինեն: Անկախությունն ու ինքնիշխնությունը այնպիսի կատեգորիաներ են, որ ամենօրյա պայքարի միջոցով ապահովվելու խնդիր ունեն: Եվ այդ պայքարը յուրաքանչյուրս պետք է ապահովենք»։