A
A
Երվանդ Մկրտչյանը՝ աթլետիկայի Բալկանյան երկրների կրկնակի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՌումինական Կլուժ-Նապոկա քաղաքում ընթացող Բալկանյան երկրների աթլետիկայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի աթլետ Երվանդ Մկրտչյանը նվաճել է երկու ոսկե մեդալ:
Մեր մարզիկը նախ 3:47.60 արդյունքով հաղթեց 1500 մ վազքում: Այսօր նա հավասարը չուներ նաև 3000մ վազքում՝ ցույց տալով 8:12.02 արդյունք:
Ալեքսանդր Դոնիկյանը 10,44 վրկ արդյունքով 100մ վազքում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության նոր ռեկորդ: Նույն մրցաձևում հանդես եկած Ռազմիկ Մկրտչյանը բարելավել է անձնական ռեկորդը՝ 10,96:
Մրցումները դեռ շարունակվում են: