A
A
Վարդավառի լճից փրկարարները դուրս են բերել մոտ 50 տարեկան տղամարդու դի
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 20-ին, ժամը 18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճում դի կա․ դին լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 50 տարեկան):