Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Պաշտոնական

911. Արշավախմբի մասնակիցներից մեկը բարձրադիր վայրից իջնելիս վնասել է ոտքը․ լրացված

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղում արշավախմբի մասնակիցներից մեկը բարձրադիր վայրից իջնելիս վնասել է ոտքը․ վերջինիս շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Հալիձորի բերդի մոտակայքից Հռիփսիմե Ի․-ին (ծնված 1958 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: