Բացել լրահոսը Փակել լրահոսը
Снимок-549
A A
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է «Պարտեզի» սպանության գործով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը  2019 թվականի հունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի բակում տեղի ունեցած սպանության գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Ստացված պատասխանում ասված է. «Նախաքննության ընթացքում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն թե քանի անգամ և երբ, նախաքննության գաղտնիությունից ելնելով` ներկա փուլում նման տեղեկություն հնարավոր չէ տրամադրել»։

Փոխարենը Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել է, որ հարցաքննությունը տեղի է ունեցել հունիսին` իր պաշտպանյալի առողջանալուց հետո։

«Այո՛, հարցաքննվել է։ Հենց երկրորդ թեստից հետո արդեն, երբ որ թեստի պատասխանը բացասական եղավ, մեր նախաձեռնությամբ ներկայացել ենք վարույթ իրականացնող մարմին, պատասխանել ենք հետաքրքրող հարցերին»,– ասել է Էմին Խաչատրյանը։

Նա նաև հայտնել է, որ իր պաշտպանյալը ցայսօր շարունակում է մնալ վկայի կարգավիճակում, և սա այդ կարգավիճակում նրա երկրորդ հարցաքննությունն է։ Առաջինը տեղի է ունեցել 2019թ–ին, դեպքից հետո։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում