Բացել լրահոսը Փակել լրահոսը
119892520_2393498004285771_6498565933793640731_o
A A
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը այցելել են մարզի դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի հետ միասին այցելեցինք դպրոցներ։

Այցի առաջին կանգառը Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում էր, որտեղ սկսվող նոր ուսումնական տարին նշանավորվեց նախակրթարանի բացմամբ:

Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԾԻԳ-ի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից եւ ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում:

Նախակրթարան են հաճախում նախադպրոցական տարիքի 25 երեխա:

Խոստացա աջակցել գույքի ձեռքբերման եւ ջեռուցման խնդիրների կարգավորման հարցերում:

Արդեն երրորդ տարին է՝ Գեղարքունիքի մարզում նախակրթարաններ են բացվում, այս տարի դրանց թիվը 5-ն է: Դրանք գործելու են Վարդենիսում, Երանոսում, Լուսակունքում, Վերին Գետաշենում և Գավառում: Նման ծրագրերի իրականացմամբ մենք կարողանում ենք նաև մանկապարտեզների հետ կապված խնդրները որոշակիորեն լուծել և տարիքային այդ խմբի երեխաներին ուղորդել դեպի նախակրթարաններ:

 Մարզում այս տարի ևս 12 մանկապարտեզ է կառուցվում,և բնական աճի հետ զուգընթաց մենք փորձում ենք մեր համայնքներում արագ կարգավորել մանկապարտեզների և նախակրթարանների վիճակը, որպեսզի մեր մարզում ոչ մի երեխա դուրս չմնա նախադպրոցական կրթությունից»։