Բացել լրահոսը Փակել լրահոսը
art-image-3172
A A
Պաշտոնական

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 4 տուժածներից մեկը մահացել է

 «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում, ինչպես ավելի վաղ հայտնել էին Առողջապահության նախարարությունից:

Նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է: 

Մեկ պացիենտ դուրս է գրվել:

Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են: