Բացել լրահոսը Փակել լրահոսը
119893155_617531162465770_4674912406366507992_n
A A
Պաշտոնական

Բավականին հագեցած ու թեժ ԱԺ քառօրյա ունեցանք․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ընտրեցինք ՍԴ երեք դատավորներին, այդպիսով կարող ենք ՍԴ ճգնաժամը համարել հաղթահարված։

 Վստահորեն և հաստատակամ մերժեցինք ԼՀԿ-ի՝ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու կեղծ գործընթացը։

 Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահ ընտրեցինք ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանին։

 Հաստատեցինք COVID-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։
Հղումը՝ http://www.parliament.am/draft_docs7/680_qnnich.pdf

 Տեսչական մարմինները կունենան նոր գործիքակազմ առավել արդյունավետ բնապահպանական վերահսկողություն իրականացնելու համար։ (առաջին ընթ․)
Հղում՝ http://www.parliament.am/drafts.php…

 Կլիցենզավորվեն սեղմված բնական կամ հեղուկ գազի բալոններ տեղադրող տնտեսվարողները։ (առաջին ընթ․)
Հղումը՝ http://www.parliament.am/drafts.php…

 Տեխզննումը կլինի պարտադիր, կտրոնը դիմապակուն այևս փակցնելու կարիք չի լինի։ Վերահսկողությունը կիրականացնի պարեկային ոստիկանությունը հատուկ տեխնիկական միջոցներով։ (առաջին ընթ․)
Հղումը՝ http://www.parliament.am/drafts.php…

 Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը քրեականացվեց։
Հղումը՝ http://www.parliament.am/drafts.php…

 ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ առնվազն երկու տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ։ (առաջին ընթ․)
Հղումը՝ http://www.parliament.am/drafts.php…

 Ընդունեցինք կինեմատոգրաֆիայի մասին օրենքը․ մինչ այս Հայաստանում կինոի մասին որևէ օրենք չենք ունեցել։ (առաջին ընթ․)
Հղումը՝ http://www.parliament.am/drafts.php…

 Կփոխհատուցվեն Ադրբեջանի տարածքից ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով օթեւանին, գյուղատնտեսական կենդանիներին հասցված նյութական վնասները, 4-12-րդ դասարանների աշակերտների դասագրքերը կտրամադրվեն անվճար։ (առաջին ընթ․)
Հղումը՝ http://www.parliament.am/drafts.php…

 Գույքը և եկամուտները պետք է հայտարարագրեն նաև 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները։ (առաջին ընթ․)
Հղումը՝ http://www.parliament.am/drafts.php…»: