Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Հայաստանի պատանի շախմատիստները մեկնարկեցին Եվրոպայի առցանց առաջնությունում

Շախմատի եվրոպական միության կողմից անցկացվող Եվրոպայի պատանեկան առցանց առաջնություն կայացել են առաջին երեք տուրերը։

Հայաստանի 24 ներկայացուցիչներից (12-ական պատանի և աղջիկ) առավել հաջող են մեկնարկել 14-ամյա Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Միլենա Գասպարյանը, 16-ամյա Էրիկ Չաքրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, 18-ամյա Ալեն Երեմյանը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր և գտնվում են առաջատարներին հետապնդողների խմբում: Իր հնարավորություններից առայժմ ցածր է հանդես գալիս 18-ամյա գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որը պարտություն կրեց երրորդ տուրում և վաստակած 1,5 միավորով այժմ զբաղեցնում է 40-րդ տեղը:

Այսօր տեղի կունենան 4-6-րդ տուրերի պարտիաները:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է գրոսմայստեր Արատաշես Մինասյանը։