Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 19.09.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ձախողեց Սենթ Լուիսի բլիցի մրցաշարի առաջին կեսը

Առցանց անկացվող Սենթ Լուիսի կայծակնային շախմատի՝ բլիցի մրցաշարի առաջին կեսում գերազանց հանդես եկավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և ընդհանուր հաշվարկով բարձրացավ առաջին հորիզոնական: Նա այժմ ունի 18,5 միավոր: Նրանից կես միավորով ետ է մնում արագ շախմատի մրցաշարի հաղթող Վեսլի Սոն: Հենց այս երկու շախմատիստները կվիճարկեն գլխավոր մրցանակը, քանի որ մյուսներն արդեն բավականին ետ են մնացել: Մասնավորապես՝ 3-րդ տեղում ընթացող Յան Նեպոմնյաշչին իր ակտիվում ունի 15 միավոր:

Լևոն Արոնյանն անհաջող հանդես եկավ մրցաշարի այդ հատվածում: Նա մեկնարկում հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, սակայն հետո 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի, երեքում պարտություն կրեց և վաստակեց ընդամենը 3,5 միավոր: Ընդհանուր հաշվարկով մեր շախմատիստն ունի 12,5 միավոր և այժմ հնդիկ Հարիքրիշնայի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը:

Լևոն Արոնյանը կարող է զբաղեցնել 3-րդ տեղը, սակայն դրա համար հարկավոր է անպայման հաղթել իրենից առաջ գտնվող Յան Նեպոմնյաշչուն, Հիկարու Նակամուրային և Ալեքսանդր Գրիշչուկին, ինչպես նաև պարտություն չկրել մնացած վեց պարտիաներում, ինչը դժվար իրականացվող խնդիր է շախմատի բլից խաղի ժամանակ: