Բացել լրահոսը Փակել լրահոսը
շախմատ
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել ժամային փոփոխություն․ Երևանի գավաթը կհանձնվի սեպտեմբերի 21-ին

Անկախության տոնին առաջին անգամ կհանձնվի Երևանի գավաթը

 Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Երևանի գավաթի առաջնության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը (հասցե՝ Խանջյան 50): Գավաթի հանձնմանը կմասնակցեն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, շախմատիստներ: Շախմատի Երևանի գավաթի խաղարկությունն անցկացում է առաջին անգամ և կազմակերպվում է Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից: Գավաթը հաղթողին կհանձնի Հայկ Մարությանը:

Նույն օրը՝ ժամը 13:00-ից մինչ 18:00-ն, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կընթանան եզրափակիչ անցած շախմատիստների խաղերը:

Հարգանքով՝
Երևանի շախմատի ֆեդերացիա