Բացել լրահոսը Փակել լրահոսը
119442740_636614270333123_2650761137139509442_n
A A
Մարզեր

Գորիսի Ավանգարդ թաղամասը նոր տեսք է ստանում

Ուսանողական թաղամասը նոր տեսք կստանա

Գորիս համայնքի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկի՝ Ավանգարդ թաղամասի ճանապարհներն ու մայթերը հիմնանորգվում են։ Հաշվի առնելով Ավանգարդ թաղամասի երթևեկության ծավալները, սոցիալ-տնտեսական նշանակությունը, անհրաժեշտ էր քայլեր ձեռնարկել վերակառուցման ուղղությամբ։

Համայնք -պետություն գործակցության, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվում են կարևոր նշանակության փողոցներ։ Ավանգարդ թաղամասում են գտնվում նաև Սերո Խանզադյանի տուն թանգարանը, Գորիսի պետական համալսարանը, Մանկավարժական քոլեջը, Գ․Նժդեհի հուշարձանը, զբոսաշրջային ոլորտը սպասարկող հաստատություններ: Չնայած ճանապարհի տնտեսական և ռազմավարական նշանակությանը, այն համայնքի ամենաանբարեկարգ վիճակում գտնվող հատվածներից մեկն է և վերակառուցելու հրատապությունը խիստ արդիական է:

Շինաշխատանքները մեկնարկել են, իրականացվում են ճանապարհների ասֆալտապատում, մայթերի ասֆալտապատում և սալիկապատում, ոռոգման առուների , հեղեղատարի վերակառուցում, հենապատերի կառուցում։

«Գորիսը զբոսաշրջության ոլորտում մրցունակ ծառայություններ առաջարկող քաղաք է, որի դինամիկ զարգացումը նկատելի է ինչպես զբոսաշրջիկների հոսքի, այնպես էլ նոր ծառայությունների ավելացման հարցում։ Ուստի, համայնքի հիմնական խնդիրն է, բարելավել համայնքային ենթակառուցվածքները՝ բիզնեսի համար ստեղծելով պայմաններ, ընդլայնել տնտեսական հնարավորությունները, խթանել նոր բիզնեսների ստեղծման հնարավորությունները »,-նշել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։