Բացել լրահոսը Փակել լրահոսը
119816830_5044416475584508_5592073054300355662_n
A A
Պաշտոնական

Շվեդիայի  նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի  նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։


ԱԳ նախարարը շնորհավորեց Պատրիկ Սվենսոնին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-շվեդական հարաբերությունների` որակապես նոր մակարդակի բարձրացմանն ու երկկողմ օրակարգի հարստացմանը:

Երկուստեք անդրադարձ կատարվեց երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: